ՄԵՐ ՄԱՍԻՆ

 

Բժշկական Կենտրոնը ապահովված է սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդների բազմակողմանի հետազոտման ու համալիր բուժման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով: Բաղկացած է բժշկության ժամանակակից պահանջներին համապատասխանող ստորաբաժանումներից` ընդունարան, պոլիկլինիկա, ինտերվենցիոնալ սրտաբանության բաժանմունք (միջամտական լաբորատորիա), սուր կորոնար սինդրոմի բաժանմունք, վիրաբուժական բաժանմունք (վիրահատարաններ), վիրաբուժության ինտենսիվ թերապիայի սրահ, ընդհանուր թերապևտիկ սրտաբանական բաժանմունք, լաբորատոր-ախտորոշիչ բաժանմունք:

1. Պոլիկլինիկայում իրականացվում  են հիվանդների առաջնակի և կրկնակի ընդունումը, հետազոտումը, ամբուլատոր բուժումն ու շարունակական հսկողությունը: Այդ նպատակի համար ստորաբաժանումը հագեցած է ժամանակակից բժշկական սարքավորումներով, կատարվում են ախտորոշիչ հետազոտություններ` էլեկտրասրտագրություն, էխոսրտագրություն, ծանրաբեռնվածության (“տրեդմիլ”) փորձ, դուպլեքս և դոպլերային քննություններ, ինչպես նաև որովայնի խոռոչի օրգանների ու վահանագեղձի ուլտրաձայնային հետազոտություն, կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն:

 

2.  Ինտերվենցիոնալ սրտաբանության բաժանմունքում  իրականացվում են սիրտ-անոթային համակարգի միջամտական ախտորոշիչ և բուժական գործողություններ` սրտի պսակաձև զարկերակների, կենտրոնական և ծայրամասային զարկերակների ու երակների ռենտգեն-կոնտրաստային անոթագրում, բալոնային անոթապլաստիկա, անոթների ստենտավորում, անոթների էմբոլիզացիա: 

 

3. Սուր կորոնար սինդրոմի բաժանմունքում կատարվում են սիրտ-անոթային համակարգի ախտահարումներով հիվանդների հոսպիտալացում, ինչպես սուր , այնպես էլ պլանային դեպքերում: Այս բաժանմունքը լիովին ապահովում է միջամտական, հետմիջամտական, ինչպես նաև որոշ վիճակների դեպքում կոնսերվատիվ և նախապատրաստական վարույթը:

 

4. Սրտի վիրաբուժության բաժանմունքը մասնագիտացված է սրտի իշեմիկ հիվանդության, ինչպես նաև մեծահասակների բնածին և ձեռքբերովի արատների վիրահատական բուժման մեջ:

 

5. Վիրաբուժության ինտենսիվ թերապիայի բաժանմունքը լիովին ապահովում է հիվանդների նախա- և հետվիրահատական վարույթը:

 

6. Ընդհանուր թերապիայի բաժանմունքում  իրենց բուժումն են ստանում կլինիկորեն արդեն կայուն  վիճակում գտնվող հիվանդները:

 

7. Լաբորատոր-ախտորոշիչ ծառայությունն  իրականացնում է Կենտրոնի ուղղվածությանը և պահանջներին համապատասխան արյունաբանական, կենսաքիմիական և շճաբանական հետազոտություններ:

 

  Մեր  Կենտրոնում`

 

  • կիրառվում են աշխարհի կողմից ընդունված նոր և իրենց արդարացրած  բուժական մեթոդիկաները:
  • օգտագործվում են բարձորակ դեղորայք և բուժական միջոցներ, քանի որ դա լավագույն արդյունքների գրավականն է:  
  • անժխտելի է բժշկի դերը հիվանդի բուժման մեջ, սակայն խիստ կարևոր է նորագույն սարքավորումների առկայությունը: 
  • ղեկավարում  են ադմինիստրատիվ և բուժական խորհուրդները: 
  • ունենք  զեղչերի ճկուն համակարգ: 
  • արտոնություններ ունեն վետերանները, ազատամարտիկները և բազմազավակ ընտանիքները: 
  • համագործակցում ենք հանրապետության և աշխարհի շատ ճանաչված կենտրոնների ու բժիշկների հետ: 
  • բժշկական անձնակազմի մեծամասնությունը բժշկական հմտությունները կատարելագործել է արտասահմանյան կլինիկաներում:  

 

   Քանկոր Բժշկական Կենտրոնում աշխատում են որակավորված բժիշկներ` սրտաբաններ, վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, նյարդաբան, սոնոգրաֆիստ, անհրաժեշտության դեպքում հրավիրվում են համապատասխան մասնագետ-կոնսուլտանտներ: Միջին բուժանձնակազմը համալրված է բանիմաց և հմուտ բուժքույրերով: 

 

 

 Կենտրոնը գործում է 6-օրյա աշխատանքային ժամանակացույցով, ինչպես նաև պատրաստ է անհետաձգելի հիվանդների շուրջօրյա  ընդունելությանն ու համապատասխան բուժօգնության կազմակերպմանը: Կենտրոն հիվանդներն ընդունվում են ինչպես ինքնուրույն, այնպես էլ շտապ բուժօգնության մեքենաներով:

 

Մի քանի փաստ մեր մասին

21153

Այցելուներ

7536

Կորոնարոգրաֆիա

2886

Ստենտավորում

861

Վիրահատություն

 «ՔԱՆԿՈՐ» սիրտ-անոթային Բժշկական Կենտրոնը (2005թ. ստեղծված և 2012թ. վերանվանված «ԶԵՅԹՈՒՆ Սիրտ-Անոթ» ԲԿ-ն  է), սկսել է աշխատել 2012թ. ապրիլից: Այն գտնվում է Երևանի Քանաքեռ թաղամասում, բարեխառն կլիմայական և  էկոլոգիապես քիչ աղտոտված գոտում, մոտ է ուղևորատար երթուղիներին, ունի բավարար մակերեսով ավտոկայանատեղ:

 Այն տեղակայված է հիմնովին վերակառուցված, եռահարկ, ֆունկցիոնալ իմաստով հարմարավետ շենքում: Բժշկական  Կենտրոնը բաղկացած է սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդների բազմակողմանի  հետազոտման ու համալիր բուժման համար անհրաժեշտ, բժշկության ժամանակակից պահանջներին համապատասխանող  ստորաբաժանումներից` 

 «ՔԱՆԿՈՐ»  Բժշկական Կենտրոնում աշխատում են որակավորված բժիշկներ` սրտաբաններ, վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-  ռեանիմատոլոգներ, նյարդաբան, սոնոգրաֆիստ, անհրաժեշտության դեպքում հրավիրվում են համապատասխան  մասնագետ-կոնսուլտանտներ: Միջին բուժանձնակազմը համալրված է բանիմաց և հմուտ բուժքույրերով: 


ավելին

Հասցե՝  Հայաստան, 0052, Երևան, Ֆանարջյան փող., 55 շենք (վարչ. շրջան` Քանաքեռ-Զեյթուն)

Հեռ.` (+374 10) 20 24 49, ներքին համար՝ 327

ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ` (+374 10) 20 11 33, (+374 96) 20 11 33