ԱՌԻԹՄՈԼՈԳԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ


«Քանկոր» սիրտ-անոթային բժշկական կենտրոնում սահուն կերպով զարգանում է նաև առիթմոլոգիայի ծառայությունը, որն իրականացնում է.

  • Ստացիոնար և ամբուլատոր բուժում
  • Կարդիովերսիա (դեղորայքային, էլեկտրական)
  • Սրտի մշտական միախոռոչ կամ երկխոռոչ խթանիչների իմպլանտացիա
  • Միախոռոչ կամ երկխոռոչ կարդիովերտեր դեֆիբրիլյատորների իմպլանտացիա
  • Ռիթմը գրանցող սարքերի (Reveal) իմպլանտացիա, հետվիրահատական ծրագրավորում և վարույթ

«Քանկոր» բժշկական կենտրոնի առիթմոլոգիայի բաժանմունքը  հագեցած է աշխարհում առաջատար բժշկական սարքավորումներ արտադրող Medtronic, Biotronic ֆիրմաների սարքավորումներով: Չնայած տեխնոլոգիաների բարձր որակին՝ կլինիկայի սրտացավ բժիշկները առիթմոլոգիական ծառայությունները տրամադրում են հնարավորինս մատչելի գներով:

Կիրառելով բժշկության ամենակարևոր ձեռքբերումները՝ սրտի բլոկադաների և դանդաղ աշխատանքի ժամանակ փորձառու բժիշկները մարդու մարմնի մեջ իմպլանտացնում են սրտի մշտական խթանիչներ (Pacemaker), որոնք  իմպուլսներ են տալիս սրտին, երբ այն կանգ է առնում: Կյանքին վտանգ սպառնացող առիթմիաները բուժելու նպատակով էլ տեղադրվում են կարդիովերտեր-դեֆիբրիլյատորներ, որը շոկ առաջացնելու սկզբունքով կարգավորում է սրտի աշխատանքը, երբ այն գերարագ և կյանքի հետ անհամատեղելի ռիթմով է զարկում: Մարդու կյանքը փրկող այս սարքերն ամբողջ ընթացքում հսկում են մարդու սրտի աշխատանքը և կանխարգելում հանկարծամահությունը:


Արտերկրում վերապատրաստված մասնագետներ, նորագույն սարքավորումներ  պացիենտներին անհատական մոտեցում, բարձրակարգ բուժօգնություն.  գործոններ, որոնք պայմանավորում են առիթմոլոգիական ծառայությունների բարձր որակը:

Մի քանի փաստ մեր մասին

21153

Այցելուներ

7536

Կորոնարոգրաֆիա

2886

Ստենտավորում

861

Վիրահատություն

 «ՔԱՆԿՈՐ» սիրտ-անոթային Բժշկական Կենտրոնը (2005թ. ստեղծված և 2012թ. վերանվանված «ԶԵՅԹՈՒՆ Սիրտ-Անոթ» ԲԿ-ն  է), սկսել է աշխատել 2012թ. ապրիլից: Այն գտնվում է Երևանի Քանաքեռ թաղամասում, բարեխառն կլիմայական և  էկոլոգիապես քիչ աղտոտված գոտում, մոտ է ուղևորատար երթուղիներին, ունի բավարար մակերեսով ավտոկայանատեղ:

 Այն տեղակայված է հիմնովին վերակառուցված, եռահարկ, ֆունկցիոնալ իմաստով հարմարավետ շենքում: Բժշկական  Կենտրոնը բաղկացած է սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդների բազմակողմանի  հետազոտման ու համալիր բուժման համար անհրաժեշտ, բժշկության ժամանակակից պահանջներին համապատասխանող  ստորաբաժանումներից` 

 «ՔԱՆԿՈՐ»  Բժշկական Կենտրոնում աշխատում են որակավորված բժիշկներ` սրտաբաններ, վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-  ռեանիմատոլոգներ, նյարդաբան, սոնոգրաֆիստ, անհրաժեշտության դեպքում հրավիրվում են համապատասխան  մասնագետ-կոնսուլտանտներ: Միջին բուժանձնակազմը համալրված է բանիմաց և հմուտ բուժքույրերով: 


ավելին

Հասցե՝  Հայաստան, 0052, Երևան, Ֆանարջյան փող., 55 շենք (վարչ. շրջան` Քանաքեռ-Զեյթուն)

Հեռ.` (+374 10) 20 24 49, ներքին համար՝ 327

ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ` (+374 10) 20 11 33, (+374 96) 20 11 33