ԱՆՈԹԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

Անոթային վիրաբուժության բաժանմունքի ուղղություններն են.

  • Ներանոթային պերիֆերիկ զարկերակային վիրահատություններ
  • Անոթային հիվանդությունների ժամանակակից դեղորայքային բուժում
  • Վարիկոզ հիվանդության  վիրահատություններ՝ բաց, լազերային և էնդոսկոպիկ եղանակներով

Աշխարհում նկատվում է աթերոսկլերոզը հիվանդացության աճի միտում: Այն համարվում է մահացության ու անաշխատունակության հիմնական պատճառներից մեկը: Աթերոսկլերոտիկ ախտահարման հիմնական թիրախ են դառնում արյունատար անոթները, ուստի աթերոսկլերոզի զարգացման ռիսկի գործոնները նույնն են, ինչ սրտանոթային հիվանդություններինը: Հետևաբար դրանց վրա ներազդելով, կարելի է կանխել սրտանոթային հիվանդությունների զարգացումը և խորացումը: «Քանկորի» բժշկական կենտրոնն օգնում է պայքարել չարիքային հիվանդությունների դեմ: Կլինիկան կատարում է դեղորայքային բուժում, վիրահատական միջամտություններ՝ հիպրիդային և ներանոթային եղանակով: Ի տարբերություն փակ վիրահատությունների՝ ներանոթայինը ուղեկցվում է առանց մեծ կտրվածքների և քիչ տրավմատիկ եղանակով: Վիրահատության այս տարբերակը կանխարգելում է ոտքերի կորուստը և ապահովում բնականոն գործունեություն: Առավելություններն են՝ քիչ տրավմատիկություն, տեղային  անզգայացման կիրառում, կոսմետիկ բարձր արդյունավետություն, վաղ ապաքինում:


Աբողջ աշխարհում մեծ տարածում ունի նաև վարիկոզ հիվանդությունը, որի դեպքում նախընտրելի է արմատական բուժումը: Գոյություն ունեն  տարբեր եղանակներ, օրինակ՝ լազերային և բաց  և  էնդոսկոպիկ վիրահատություն, որոնք երբեմն համատեղվում են: «Քանկորի» բժշկական կենտրոնում հատկապես շեշտադրումը դրվում է լազերային միջամտությունների կատարման վրա: Իհարկե,  վիրահատական այս միջամտության կիրառման հարցը որոշվում է խորհրդատվության ժամանակ։ Վիրահատության այս ժամանակակից մեթոդն ավելի արդյունավետ է, քիչ տրավմատիկ է և էսթետիկ առումով բարենպաստ: Լազերային վիրահատության  ժամանակ կտրվածքներ չեն արվում, ոչ միայն պահպանվում, այլև  վերականգնվում է ոտքերի գեղեցիկ տեսքը:


Ուղեղի, սրտի, ոտքերի և մի շարք այլ օրգանների անխափան աշխատանքի համար հարկավոր է առողջ պահել անոթային համակարգը, որի միջոցով օրգանները սնուցվում են արունով: Խուսափելով անոթային հիվանդությունների առաջացումից, կխուսափեք նաև մի շարք այլ հիվանդություններից:

Մի քանի փաստ մեր մասին

21153

Այցելուներ

7536

Կորոնարոգրաֆիա

2886

Ստենտավորում

861

Վիրահատություն

 «ՔԱՆԿՈՐ» սիրտ-անոթային Բժշկական Կենտրոնը (2005թ. ստեղծված և 2012թ. վերանվանված «ԶԵՅԹՈՒՆ Սիրտ-Անոթ» ԲԿ-ն  է), սկսել է աշխատել 2012թ. ապրիլից: Այն գտնվում է Երևանի Քանաքեռ թաղամասում, բարեխառն կլիմայական և  էկոլոգիապես քիչ աղտոտված գոտում, մոտ է ուղևորատար երթուղիներին, ունի բավարար մակերեսով ավտոկայանատեղ:

 Այն տեղակայված է հիմնովին վերակառուցված, եռահարկ, ֆունկցիոնալ իմաստով հարմարավետ շենքում: Բժշկական  Կենտրոնը բաղկացած է սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդների բազմակողմանի  հետազոտման ու համալիր բուժման համար անհրաժեշտ, բժշկության ժամանակակից պահանջներին համապատասխանող  ստորաբաժանումներից` 

 «ՔԱՆԿՈՐ»  Բժշկական Կենտրոնում աշխատում են որակավորված բժիշկներ` սրտաբաններ, վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-  ռեանիմատոլոգներ, նյարդաբան, սոնոգրաֆիստ, անհրաժեշտության դեպքում հրավիրվում են համապատասխան  մասնագետ-կոնսուլտանտներ: Միջին բուժանձնակազմը համալրված է բանիմաց և հմուտ բուժքույրերով: 


ավելին

Հասցե՝  Հայաստան, 0052, Երևան, Ֆանարջյան փող., 55 շենք (վարչ. շրջան` Քանաքեռ-Զեյթուն)

Հեռ.` (+374 10) 20 24 49, ներքին համար՝ 327

ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ` (+374 10) 20 11 33, (+374 96) 20 11 33