ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ

«Քանկոր» սիրտ-անոթային բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում իրականացվում է հիվանդների առաջնակի և կրկնակի ընդունում, հետազոտում, ամբուլատոր բուժում և շարունակական հսկողություն: Կատարվում են ախտորոշիչ հետազոտություններ՝

  • Էլեկտրասրտագրություն,
  • Էխոսրտագրություն,
  • ծանրաբեռնվածության (տրեդմիլ) փորձ,
  • դուպլեքս և դոպլերային քննություններ,
  • որովայնի խոռոչի օրգանների ու վահանագեղձի ուլտրաձայնային հետազոտություն,
  • կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն:

Ստորաբաժանումը հագեցած է ժամանակակից բժշկական սարքավորումներով: Պոլիկլինիկան ունի ֆունկցիոնալ ախտորոշիչ կաբինետներ և լաբորատորիա

Այստեղ աշխատում են տարիների փորձառություն ունեցող բանիմաց սրտաբաններ և նյարդաբաններ: Մասագիտացված ամբուլատոր բաժանմունքի գլխավոր առավելություններից է այն, որ պոլիկլինիկան սերտ համակգործակցում է ստացիոնար բաժանմունքների հետ: Վիրահատությունից կամ ստացիոնար բուժումից հետո, երբ հիվանդները դուրս են գրվում հիվանդանոցից, իրենց բուժումը և հսկողությունը շարունակում են պոլիկլինիկայում:


«Քանկոր». բարձրակարգ բուժօգնություն բոլոր այցելուներին:

 

Մի քանի փաստ մեր մասին

21153

Այցելուներ

7536

Կորոնարոգրաֆիա

2886

Ստենտավորում

861

Վիրահատություն

 «ՔԱՆԿՈՐ» սիրտ-անոթային Բժշկական Կենտրոնը (2005թ. ստեղծված և 2012թ. վերանվանված «ԶԵՅԹՈՒՆ Սիրտ-Անոթ» ԲԿ-ն  է), սկսել է աշխատել 2012թ. ապրիլից: Այն գտնվում է Երևանի Քանաքեռ թաղամասում, բարեխառն կլիմայական և  էկոլոգիապես քիչ աղտոտված գոտում, մոտ է ուղևորատար երթուղիներին, ունի բավարար մակերեսով ավտոկայանատեղ:

 Այն տեղակայված է հիմնովին վերակառուցված, եռահարկ, ֆունկցիոնալ իմաստով հարմարավետ շենքում: Բժշկական  Կենտրոնը բաղկացած է սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդների բազմակողմանի  հետազոտման ու համալիր բուժման համար անհրաժեշտ, բժշկության ժամանակակից պահանջներին համապատասխանող  ստորաբաժանումներից` 

 «ՔԱՆԿՈՐ»  Բժշկական Կենտրոնում աշխատում են որակավորված բժիշկներ` սրտաբաններ, վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-  ռեանիմատոլոգներ, նյարդաբան, սոնոգրաֆիստ, անհրաժեշտության դեպքում հրավիրվում են համապատասխան  մասնագետ-կոնսուլտանտներ: Միջին բուժանձնակազմը համալրված է բանիմաց և հմուտ բուժքույրերով: 


ավելին

Հասցե՝  Հայաստան, 0052, Երևան, Ֆանարջյան փող., 55 շենք (վարչ. շրջան` Քանաքեռ-Զեյթուն)

Հեռ.` (+374 10) 20 24 49, ներքին համար՝ 327

ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ` (+374 10) 20 11 33, (+374 96) 20 11 33