ԻՆՏԵՐՎԵՆՑԻՈՆԱԼ ՍՐՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

Ինտերվենցիոնալ սրտաբանության բաժանմունքում  իրականացվում են սիրտ-անոթային համակարգի միջամտական ախտորոշիչ և բուժական գործողություններ.

  • Էլեկտրասրտագրություն
  • Էխոսրտագրություն
  • Կորոնար անոթների անգիոգրաֆիա
  • Կորոնար անոթների անգիոպլաստիկա ստենտավորման ճանապարհով
  • Պերիֆերիկ անոթների ստենտավորում և էմբոլիզացիա
  • Պորտակատետրների տեղադրում
  • Աորտոգրաֆիա
  • Ռենովազոգրաֆիա
  • Կորոնար անոթների բալոնային անգիոպլաստիկա

Ինտերվենցիոնալ սրտաբանության բաժանմունքում կատարվում է սիրտ-անոթային համակարգի ախտահարումներով հիվանդների հոսպիտալացում, ինչպես սուր, այնպես էլ պլանային դեպքերում: Այս բաժանմունքը լիովին ապահովում է միջամտական, հետմիջամտական, ինչպես նաև որոշ վիճակների դեպքում կոնսերվատիվ և նախապատրաստական վարույթ:


«Քանկոր» սիրտ-անոթ բժշկական կենտրոնը առաջիններից է այս բնագավառում, որն իրականացնում է արդի սրտաբանական բազմակողմանի բուժօգնություն` այդ թվում բալոնային անգիոպլաստիկա: Բալոնային անգիոպլաստիկան նախորդում է ստենտավորմանը: Երբեմն նաև առանձին գործողություն է: Կիրառվում է այն ժամանակ, երբ անոթի լուսանցքում հայտնաբերվում է նեղացում, կամ երբ ստենտն է նեղացած լինում: Որոշակի ճնշման տակ բալոնը բացվում է, և նեղացած հատվածը վերադառնում է իր նախկին դիրքին: Կան նաև դեղապատ բալոններ, որոնք, բացի լայնանելուց, բուժում են անոթի պատը; Օգտագործվում են ստենտների նեղացման ժամանակ:

Մասնագիտացված կլինիկան  ստենտավորումն իրականացնում է միջազգային չափանիշներին համապատասկան որակյալ դեղապատ ստենտներով, որոնք համարվում են աշխարհում առաջատարներից: Դրանք եվրոպական ամերիկյան և ճապոնական արտադրության են, որոնցով աշխատում են նաև եվրոպական կլինիկաները: Ստենտները փրկում են մարդու կյանքը և կանխարգելում հաշմանադությունը: Ի տարբերություն ոչ դեղապատ ստենտների, դեղածածկի դեպքում բուժման հեռակա արդյունքներն ավելի դրական են: Դեղապատ ստենտների վրա կա հատուկ դեղորայք, որը ժամանակի ընթացքում սնուցում է անոթային պատերը:

Մի քանի փաստ մեր մասին

21153

Այցելուներ

7536

Կորոնարոգրաֆիա

2886

Ստենտավորում

861

Վիրահատություն

 «ՔԱՆԿՈՐ» սիրտ-անոթային Բժշկական Կենտրոնը (2005թ. ստեղծված և 2012թ. վերանվանված «ԶԵՅԹՈՒՆ Սիրտ-Անոթ» ԲԿ-ն  է), սկսել է աշխատել 2012թ. ապրիլից: Այն գտնվում է Երևանի Քանաքեռ թաղամասում, բարեխառն կլիմայական և  էկոլոգիապես քիչ աղտոտված գոտում, մոտ է ուղևորատար երթուղիներին, ունի բավարար մակերեսով ավտոկայանատեղ:

 Այն տեղակայված է հիմնովին վերակառուցված, եռահարկ, ֆունկցիոնալ իմաստով հարմարավետ շենքում: Բժշկական  Կենտրոնը բաղկացած է սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդների բազմակողմանի  հետազոտման ու համալիր բուժման համար անհրաժեշտ, բժշկության ժամանակակից պահանջներին համապատասխանող  ստորաբաժանումներից` 

 «ՔԱՆԿՈՐ»  Բժշկական Կենտրոնում աշխատում են որակավորված բժիշկներ` սրտաբաններ, վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-  ռեանիմատոլոգներ, նյարդաբան, սոնոգրաֆիստ, անհրաժեշտության դեպքում հրավիրվում են համապատասխան  մասնագետ-կոնսուլտանտներ: Միջին բուժանձնակազմը համալրված է բանիմաց և հմուտ բուժքույրերով: 


ավելին

Հասցե՝  Հայաստան, 0052, Երևան, Ֆանարջյան փող., 55 շենք (վարչ. շրջան` Քանաքեռ-Զեյթուն)

Հեռ.` (+374 10) 20 24 49, ներքին համար՝ 327

ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ` (+374 10) 20 11 33, (+374 96) 20 11 33