ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

Վիրաբուժական բաժանմունքը մասնագիտացված է սրտի մի շարք հիվանդությունների վիրահատական բուժման մեջ.

  • Սրտի իշեմիկ հիվանդություն
  • Ձեռքբերովի արատներ
  • Մեծահասակների որոշ բնածին արատներ
  • Վերել աորտայի անևրիզմաներ
  • Սրտի նորագոյացություններ

 

Վիրաբուժական բաժանմունքի բժիշկները քայլում են համընթաց քայլելով ԱՄՆ-ի և Եվրոպայի լավագույն կլինիկաների մոտեցումներին: Քանկոր բժշկական կենտրոնում իրականացվող սրտի բաց վիրահատությունների շրջանակը ընդգրկում է, բայց չի սահմանափակվում հետևյալներով.

 

  • Կորոնար շունտավորում զարկերակային շունտերի կիրառմամբ
  • Կորոնար շունտավորում առանց արյան արհեստական շրջանառության
  • Փականային պրոթեզավորման վիրահատություններ
  • Միջնախասրտային դեֆեկտի պլաստիկա
  • Վերել աորտայի պրոթեզավորում
  • Սրտի նորագայացությունների(միքսոմա) ռեզեկցիա

Ուշադրության է արժանի կենտրոնի վիրաբույժների վերջին տարիների ձեռքբերումը կորոնար շունտավորման բնագավառում. մեկից ավելի զարկերակային շունտերի կիրառությամբ վիրահատությունների իրականացում, ինչը, ըստ բազմաթիվ հետազոտությունների, տալիս է ավելի լավ հեռակա արդյունք ուշ մահացության, կրկնակի միջամտություններից խուսափելու և կյանքի որակի լավացման կարևորագույն հարցերում: Վիրաբույժները հպարտությամբ են նշում վիրահատության հետ կապված բարդությունների ցածր տոկոսները և գրանցված ցածր մահացությունը՝ <0,5% (2009թ-ից մինչ այսօր):  Տարիների ձեռքբերումներից է նաև թիմային աշխատանքի կարևորության ըմբռնման և կազմակերպման բարձր գիտակցությունը, որ առկա է յուրաքանչյուր աշխատակցի մոտ, ինչի շնորհիվ է, որ բաժանմունքը գործում է որպես մեկ ընտանիք “Հիվանդի առողջությունը վեր է անձնական շահից” կարգախոսի ներքո:

 

Մի քանի փաստ մեր մասին

21153

Այցելուներ

7536

Կորոնարոգրաֆիա

2886

Ստենտավորում

861

Վիրահատություն

 «ՔԱՆԿՈՐ» սիրտ-անոթային Բժշկական Կենտրոնը (2005թ. ստեղծված և 2012թ. վերանվանված «ԶԵՅԹՈՒՆ Սիրտ-Անոթ» ԲԿ-ն  է), սկսել է աշխատել 2012թ. ապրիլից: Այն գտնվում է Երևանի Քանաքեռ թաղամասում, բարեխառն կլիմայական և  էկոլոգիապես քիչ աղտոտված գոտում, մոտ է ուղևորատար երթուղիներին, ունի բավարար մակերեսով ավտոկայանատեղ:

 Այն տեղակայված է հիմնովին վերակառուցված, եռահարկ, ֆունկցիոնալ իմաստով հարմարավետ շենքում: Բժշկական  Կենտրոնը բաղկացած է սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդների բազմակողմանի  հետազոտման ու համալիր բուժման համար անհրաժեշտ, բժշկության ժամանակակից պահանջներին համապատասխանող  ստորաբաժանումներից` 

 «ՔԱՆԿՈՐ»  Բժշկական Կենտրոնում աշխատում են որակավորված բժիշկներ` սրտաբաններ, վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-  ռեանիմատոլոգներ, նյարդաբան, սոնոգրաֆիստ, անհրաժեշտության դեպքում հրավիրվում են համապատասխան  մասնագետ-կոնսուլտանտներ: Միջին բուժանձնակազմը համալրված է բանիմաց և հմուտ բուժքույրերով: 


ավելին

Հասցե՝  Հայաստան, 0052, Երևան, Ֆանարջյան փող., 55 շենք (վարչ. շրջան` Քանաքեռ-Զեյթուն)

Հեռ.` (+374 10) 20 24 49, ներքին համար՝ 327

ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ` (+374 10) 20 11 33, (+374 96) 20 11 33