ՀԱՃԱՀ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Պատասխան

Սրտամկանի ինֆարկտը սրտի իշեմիկ հիվանդության կլինիկական ձևերից մեկն է, որի ախտածագման մեջ կարևորում են խոշոր և միջին տրամաչափի պսակային անոթների աթերոսկլերոզը, սպազմը, արյան ռեոլոգիական հատկությունների խանգարումը, ախտահարված պսակային անոթներում թրոմբագոյացումը, սրտամկանի հատվածի արյան մատակարարման հանկարծակի նվազումը և մեռուկացումը։ Ինֆարկտի անմիջական պատճառ են դառնում աթերոսկլերոտիկ վահանիկի պատռումը, թրոմբոցիտների ագրեգացիայի աճն ու աթերոսկլերոտիկ վահանիկի մոտակայքում պսակային անոթի կծկումը։

Պատասխան

ՍՀ-ի հիմնական կլինիկական դրսևորումներն են հետկրծոսկրային շրջանի ճնշող, սեղմող կամ այրող բնույթի երկարատև ցավերը, սակայն հիվանդների մոտ մեկ երրորդը` հիմնականում  շաքարային դիաբետով հիվանդները, կանայք և տարեց մարդիկ կարող են ընդհանրապես ոչ մի ցավ չզգալ:

 

Նոպայից մի քանի րոպե առաջ հիվանդը զգում է`

 

•  տհաճություն կրծքավանդակի շրջանում, հաճախ նկատվում են հոգեհուզական խանգարումներ

• կրծքավանդակի տհաճ զգացողությունը տարածվում ե վերջույթին, ուսին,պարանոցին,մեջքին, որովայնին

•  ուժեղ քրտնարտադրություն

•  սրտխարնոց և փսխում

•  թուլություն

•  գունատություն, հնարավոր է եղունգների և շրթունքների կապտացում

•  հևոց

•  զարկերակի անկանոն աշխատանք` արագ կամ դանդաղ

Պատասխան

• Անմիջապես կանչեք շտապ օգնություն: Մի փորձեք հաղթահարել ախտանշանները առաջին 5 րոպե երկարաձգվելուց հետո:

 

 

• Եթե ինչ-ինչ պատճառներով ուշանում է շտապ բուժօգնությունը, անմիջապես  ծամեք և կուլ տվեք ասպիրին, եթե չունեք ալերգիա կամ այլ հակացուցում ձեր բժշկի կողմից:

• Եթե ունեք նիտրոգլիցերինի ընդունման փորձ, կամ նիտրոգլիցերինը նշանակված է ձեր բժշկի կողմից, ընդունեք այն ճիշտ այնպես ինչպես նշանակաված է (եղեք շատ զգույշ, քանի որ նիտրոգլիցերինը կտրուկ իջեցնում է արյան զարկերակային ճնշումը և հրաժարվեք ուրիշի նիտրոգլիցերինից, դա կարող է թողնել վտանգավոր հետևանք):

• Եթե հիվանդը կորցնում է գիտակցությունը և նկատվում է շնչառության կանգ, պետք է կատարել արհեստական շնչառություն:

 

Պատասխան

 Կորոնար զարկերակի հիվանդություն կամ աթերոսկլերոզ

 

Ինֆարկտի ամենատարածված պատճառներից մեկն է: Աթերոսկլերոզի ժամանակ կորոնար զարկերակների պատերի վրա առաջանում են վահանիկներ, վորոնք դժվարացնում են արյան հոսքը դեպի սրտամկան:

 

• Կորոնար զարկերակի սպազմ

 

Հազվադեպ հանդիպող սակայն շատ կարևոր պատճառ է, որի  ժամանակ կորոնար զարկերակում փոքր վահանաիկների կամ միկրոտրավմաների պատճառով առաջանում է կորոնար զարկերակի սպազմ:

 

Բժիշկներին  ոչ միշտ է հաջողվում հայտնաբերել կորոնար զարկերակի սպազմի պատճառը. Դա կարող է լինել`

 

մրսածությունից,

ծխելուց,

էմոցիոնալ սթրեսից,

կոկաինի ընդունումից:

Գիտնականները ենթադրում են, որ այս պաթոլոգիան ավելի հաճախ առաջանում է կանանց մոտ: Ստանդարտ թեստերը հազվադեպ են ախտորոշում այս պաթոլոգիան:

Պատասխան

Աթերոսկլերոզը քրոնիկական հիվանդություն է, որին բնորոշ է արյան անոթների պատերի հաստացումը, կարծրացումը, անոթների առաձգականության կորուստը: Այն  զարգանում է աննկատ և տարեցտարի ավելի ու ավելի շատ անոթներ է ախտահարում: Աթերոսկլերոզի ժամանակ անոթների ներքին  մակերեսին առաջանում են թիթեղիկներ և  դրանով իսկ պատճառ դառնում անոթների նեղացման, երբեմն էլ` խցանումների: Սիրտը սնուցող անոթների ախտահարման հետևանքով, օրինակ, առաջանում է սրտի արյունամատակարարման խանգարում, զարգանում է ինֆարկտ, իսկ եթե աթերոսկլերոզն ախտահարել է ուղեղը սնուցող անոթները, ապա մեծանում է ուղեղի կաթված ստանալու  հավանականությունը:  Աթերոսկլերոզից ախտահարված անոթները կարող են շատ այլ հիվանդությունների պատճառ դառնալ, ախտահարել, օրինակ, երիկամները: Մարդկանց մեծամասնության մոտ աթերոսկլերոզն ի հայտ է գալիս 40-50 տարեկանից հետո, ընդ որում` տղամարդկանց մոտ այն ավելի  հաճախ է հանդիպում, քան կանանց մոտ: Պատճառները կարող են լինել նյարդահոգեբանական գերլարվածությունը, ժառանգական նախատրամադրվածությունը, արյան մեջ խոլեստերինի և տրիգլեցիրինի մեծ քանակը, գիրությունն ու շաքարախտը, կենսակերպը (սակավաշարժությունը), ծխելը, զանազան սթրեսները:

Պատասխան

Ստենոկարդիան (կրծքային հեղձուկ) սիրտը սնող անոթների նեղանալու պատճառով առաջացող ցավային նոպաների համախտանիշ է։ Ցավերն առավել բնորոշ են կրծքավանդակի հետին` վերին կամ միջին հատվածում կամ կրծոսկրից մի փոքր դեպի աջ` կրծքավանդակի խորքում։ Նման նոպա առաջանում է հանկարծակի, առանց նախնական նշանների, անմիջապես ֆիզիկական բեռնվածության ժամանակ (քայլելիս, հատկապես քամուն հակառակ ուղղությամբ, մեծ քանակով սնունդ ընդունելուց հետո, սար կամ աստիճաններով բարձրանաիս), երբեմն այն կարող է ի հայտ գալ նաև հանգիստ վիճակում, օրինակ` գիշերը, քնած ժամանակ։ 

 

Պատասխան

Աթերոսկլերոզի ռիսկի գործոններն են.

 

• Սրտի հիվանդությունները ընտանիքում

• Արյան բարձր  ճնշումը

• Ծխելը

• Արյան մեջ խոլեսթերինի և ճարպի բարձր մակարդակը

• Դիաբետը

• Գիրությունը

• Սննդի մեջ ճարպի,ածխաջրերի և աղի ավելցուկը

• Ֆիզիկապես պասիվ ապրելակերպը

• Տարիքը

• Թմրադեղերի, հատկապես կոկաինի օգտագործումը

• Ագրեսիվ մարդկանց մոտ սթրեսների առկայությունը

Պատասխան

Սրտամկանի ինֆարկտի սուր փուլից հետո հիվանդների մոտ իրականացվում է վերականգնողական բուժում, որն իր մեջ ներառում է.

 

• Պայքար զարկերակային հիպերթենզիայի դեմ

• Պայքար գիրության դեմ

• Դիետայի պահպանում` խոլեսթերինի և կենդանական ճարպերի պարունակության կրճատում

• Ձերբազատում վատ սովորույթներից, հատկապես ծխելուց 

• Ֆիզիկական ակտիվություն, բուժական մարմնամարզություններ

• Առողջարանային բուժում

Սրտամկանի ինֆարկտ ունեցած հիվանդները պետք է խստորեն հետևեն իրենց բժշկի բոլոր ցուցումներին:

Ճիշտ բուժումը և գրագետ պլանավորված պրոֆիլակտիկ միջոցառումները զգալիորեն  կօգնեն  երկարացնել և բարելավվել հիվանդի կյանքի որակը:

Մի քանի փաստ մեր մասին

21153

Այցելուներ

7536

Կորոնարոգրաֆիա

2886

Ստենտավորում

861

Վիրահատություն

 «ՔԱՆԿՈՐ» սիրտ-անոթային Բժշկական Կենտրոնը (2005թ. ստեղծված և 2012թ. վերանվանված «ԶԵՅԹՈՒՆ Սիրտ-Անոթ» ԲԿ-ն  է), սկսել է աշխատել 2012թ. ապրիլից: Այն գտնվում է Երևանի Քանաքեռ թաղամասում, բարեխառն կլիմայական և  էկոլոգիապես քիչ աղտոտված գոտում, մոտ է ուղևորատար երթուղիներին, ունի բավարար մակերեսով ավտոկայանատեղ:

 Այն տեղակայված է հիմնովին վերակառուցված, եռահարկ, ֆունկցիոնալ իմաստով հարմարավետ շենքում: Բժշկական  Կենտրոնը բաղկացած է սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդների բազմակողմանի  հետազոտման ու համալիր բուժման համար անհրաժեշտ, բժշկության ժամանակակից պահանջներին համապատասխանող  ստորաբաժանումներից` 

 «ՔԱՆԿՈՐ»  Բժշկական Կենտրոնում աշխատում են որակավորված բժիշկներ` սրտաբաններ, վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-  ռեանիմատոլոգներ, նյարդաբան, սոնոգրաֆիստ, անհրաժեշտության դեպքում հրավիրվում են համապատասխան  մասնագետ-կոնսուլտանտներ: Միջին բուժանձնակազմը համալրված է բանիմաց և հմուտ բուժքույրերով: 


ավելին

Հասցե՝  Հայաստան, 0052, Երևան, Ֆանարջյան փող., 55 շենք (վարչ. շրջան` Քանաքեռ-Զեյթուն)

Հեռ.` (+374 10) 20 24 49, ներքին համար՝ 327

ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ` (+374 10) 20 11 33, (+374 96) 20 11 33