ԿԵՆՏՐՈՆԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ Է

ԿԵՆՏՐՈՆԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ Է.

Հնարավորինս որակյալ աշխատանքի իրականացում,որի վերջնական արդյունքը հիվանդների և նրանց հարազատների գոհունակությունն է մատուցված ծառայությունից,ինչպես նաև աշխատակիցների բավարարվածությունը` կատարված աշխատանքի գնահատման մակարդակից:

ՄԵՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

  ՀԱՎԱՏ ԲԺՇԿԻ ՀԱՆԴԵՊ...

 «Հավատը բժշկի հանդեպ ամենաթանկ դեղամիջոցն է»:

Հավատը հիվանդի ու նրանց հարազատների կողմից ձեռք է բերվում մարդկային վերաբերմունքով,ամենօրյա նվիրված ու քրտնաջան աշխատանքով և, անշուշտ, հարգալից վերաբերմունքով բոլորի հանդեպ: Մեր օրինակելի կեցվածքով ձգտում ենք իրենց առողջությունն ու կյանքը մեզ վստահած մարդկանց համար դառնալ նաև մտերիմ ու կարեկից ընկեր: 

  ԱՄԵՆ ԻՆՉ ՀԻՎԱՆԴԻ ՀԱՄԱՐ... 

 Հիվանդը մեր կենտրոնի պացիենտն է այլ ոչ թե որևէ  բժշկի: Այդ նպատակին հասնելու համար կարևոր նախապայման է թիմային աշխատանքը, ինչն ապահովում է բուժական գործընթացի օպտիմալությունը, բարձր արդյունավետությունը, նպաստում է բուժանձնակազմի ներսում մասնագիտականից բացի նաև ընկերական հարաբերությունների ձևավորմանը: 

 «ՄԻ ՎՆԱՍԻՐ»: Թերևս սա է այն անկյունաքարը, որը դրված է  «ՔԱՆԿՈՐ» կառույցի հիմքում: Յուրաքանչյուր դեպքում առաջնորդվում ենք ոչ թե Կենտրոնի, այլ միայն հիվանդի շահով:

 ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ 

Բուժկենտրոնի ղեկավարության ուշադրության կիզակետում են ոչ միայն առօրյա բուժական, այլ նաև աշխատանքի որակի շարունակական լավացման նպատակով իրականացվող միջոցառումները. աշխատակիցների մասնագիտական որակի բարձրացում, ժամանակին համաքայլ կադրերի սերնդափոխություն, երիտասարդ մասնագետների պատրաստում ու վերապատրաստում, վերազինում ժամանակակից բուժտեխնիկայով: Այս գործընթացների առավել արդյունավետ իրականացման նպատակով է ստեղծվել կրթության և որակապահպանման հանձնախումբը և ակնկալում ենք, որ մեր աշխատանքը վաղն ավելի որակյալ է դառնալու ի բարօրություն մեր   համաքաղաքացիների:

Մի քանի փաստ մեր մասին

21153

Այցելուներ

7536

Կորոնարոգրաֆիա

2886

Ստենտավորում

861

Վիրահատություն

 «ՔԱՆԿՈՐ» սիրտ-անոթային Բժշկական Կենտրոնը (2005թ. ստեղծված և 2012թ. վերանվանված «ԶԵՅԹՈՒՆ Սիրտ-Անոթ» ԲԿ-ն  է), սկսել է աշխատել 2012թ. ապրիլից: Այն գտնվում է Երևանի Քանաքեռ թաղամասում, բարեխառն կլիմայական և  էկոլոգիապես քիչ աղտոտված գոտում, մոտ է ուղևորատար երթուղիներին, ունի բավարար մակերեսով ավտոկայանատեղ:

 Այն տեղակայված է հիմնովին վերակառուցված, եռահարկ, ֆունկցիոնալ իմաստով հարմարավետ շենքում: Բժշկական  Կենտրոնը բաղկացած է սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդների բազմակողմանի  հետազոտման ու համալիր բուժման համար անհրաժեշտ, բժշկության ժամանակակից պահանջներին համապատասխանող  ստորաբաժանումներից` 

 «ՔԱՆԿՈՐ»  Բժշկական Կենտրոնում աշխատում են որակավորված բժիշկներ` սրտաբաններ, վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-  ռեանիմատոլոգներ, նյարդաբան, սոնոգրաֆիստ, անհրաժեշտության դեպքում հրավիրվում են համապատասխան  մասնագետ-կոնսուլտանտներ: Միջին բուժանձնակազմը համալրված է բանիմաց և հմուտ բուժքույրերով: 


ավելին

Հասցե՝  Հայաստան, 0052, Երևան, Ֆանարջյան փող., 55 շենք (վարչ. շրջան` Քանաքեռ-Զեյթուն)

Հեռ.` (+374 10) 20 24 49, ներքին համար՝ 327

ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ` (+374 10) 20 11 33, (+374 96) 20 11 33