ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

"Քանկոր" ԲԿ-ն` որպես Հայաստանի Ազգային Ինտերվենցիոն Սրտաբանության Ուսումնական Կենտրոն (Բազա)

2013թ. հունիսին Ինտերվենցիոն սրտաբանության և էնդովասկուլյար վիրաբուժության հայկական ասոցիացիան ինտեգրվեց Եվրոպական Ինտերվենցիոն Սրտաբանության ասոցիացիային (EAPCI) որպես ազգային ինտերվենցիոն սրտաբանության լիիրավ ներկայացչություն, իսկ "Քանկոր" ԲԿ-ն` որպես Հայաստանի Ազգային Ինտերվենցիոն Սրտաբանության Ուսումնական Կենտրոն (Բազա), որը կհամակարգի Հայաստանի «Ինտերվենցիոն սրտաբանություն» մասնագիտությամբ ուսուցումը և սերտիֆիկացիան Եվրոպական դպրոցի ծրագրերով և համատեղ սերտիֆիկ ...

ավելին


"Ինտերվենցիոնալ սրտաբանության և ներանոթային ռադիոլոգիայի հայկական ասոցիացիա"

"ՔԱՆԿՈՐ" բժշկական կենտրոնի տնօրեն Շահեն Խաչատրյանի գլխավորությամբ հրավիրվել է էնդովասկուլյար ռադիոլոգների և ինտերվենցիոնալ սրտաբանների խմբի հավաք, որի արդյունքում որոշվել է հիմնել ինտերվենցիոնալ սրտաբանների և ներանոթային ռադիոլոգների ասոցիացիա: Ներկայացված կանոնադրության համաձայն 08.06.2012թ. ՀՀ Արդարադատության Նախարարության N03Ա262027 վկայականով ասոցիացիան գրանցվել է Պետական Ռեգիստրի կողմից "Ինրեվենցիոնալ սրտաբանության և ներանոթային ռադիոլոգիայի հայկական ասոցիացիա" հասարա ...

ավելին


Քանկոր Բկ-ում արդեն գործում է նաև դեղատուն

Ուրախ ենք հաղորդել Ձեզ, որ "ՔԱՆԿՈՐ" Բժշկական Կենտրոնում արդեն գործում է դեղատուն: Այստեղ կարող եք արագ և մատչելի ձեռք բերել Ձեզ անհրաժեշտ դեղեր ու առաջարկվող այլ ապրանքներ: Դեղագետը Ձեզ կօգնի իր մասնագիտական խորհրդատվությամբ, և Դուք գոհ կմնաք սպասարկումից:

Աշխատանքային օրերն ու ժամերն են.

երկուշաբթի - ուրբաթ  10:00 - 18:00

շաբաթ                   ...

ավելին


ԿԱՅԱՑԱՎ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ 6-ՐԴ ՆԻՍՏ-ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

2014 թ. մարտի 29-ին «Քանկոր» սիրտ-անոթային  բժշկական կենտրոնում տեղի ունեցավ «Ինտերվենցիոնալ սրտաբանության և ներանոթային վիրաբուժության հայկական ասոցիացիայի» 6-րդ նիստ-գիտաժողովը, որին ներկա էին ոչ միայն Ասոցիացիայի անդամները, այլև «Քանկոր» բժշկական կենտրոնի ինտերվենցիոնալ բժիշկներն ու բուժքույրերը և դեղագործական ընկերությունների ներկայացուցիչնե ...

ավելին


Մի քանի փաստ մեր մասին

21153

Այցելուներ

7536

Կորոնարոգրաֆիա

2886

Ստենտավորում

861

Վիրահատություն

 «ՔԱՆԿՈՐ» սիրտ-անոթային Բժշկական Կենտրոնը (2005թ. ստեղծված և 2012թ. վերանվանված «ԶԵՅԹՈՒՆ Սիրտ-Անոթ» ԲԿ-ն  է), սկսել է աշխատել 2012թ. ապրիլից: Այն գտնվում է Երևանի Քանաքեռ թաղամասում, բարեխառն կլիմայական և  էկոլոգիապես քիչ աղտոտված գոտում, մոտ է ուղևորատար երթուղիներին, ունի բավարար մակերեսով ավտոկայանատեղ:

 Այն տեղակայված է հիմնովին վերակառուցված, եռահարկ, ֆունկցիոնալ իմաստով հարմարավետ շենքում: Բժշկական  Կենտրոնը բաղկացած է սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդների բազմակողմանի  հետազոտման ու համալիր բուժման համար անհրաժեշտ, բժշկության ժամանակակից պահանջներին համապատասխանող  ստորաբաժանումներից` 

 «ՔԱՆԿՈՐ»  Բժշկական Կենտրոնում աշխատում են որակավորված բժիշկներ` սրտաբաններ, վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-  ռեանիմատոլոգներ, նյարդաբան, սոնոգրաֆիստ, անհրաժեշտության դեպքում հրավիրվում են համապատասխան  մասնագետ-կոնսուլտանտներ: Միջին բուժանձնակազմը համալրված է բանիմաց և հմուտ բուժքույրերով: 


ավելին

Հասցե՝  Հայաստան, 0052, Երևան, Ֆանարջյան փող., 55 շենք (վարչ. շրջան` Քանաքեռ-Զեյթուն)

Հեռ.` (+374 10) 20 24 49, ներքին համար՝ 327

ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ` (+374 10) 20 11 33, (+374 96) 20 11 33