"ՔԱՆԿՈՐ" ԲԿ-Ն` ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՏԵՐՎԵՆՑԻՈՆ ՍՐՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ (ԲԱԶԱ)

newsImage

2013թ. հունիսին Ինտերվենցիոն սրտաբանության և էնդովասկուլյար վիրաբուժության հայկական ասոցիացիան ինտեգրվեց Եվրոպական Ինտերվենցիոն Սրտաբանության ասոցիացիային (EAPCI) որպես ազգային ինտերվենցիոն սրտաբանության լիիրավ ներկայացչություն, իսկ "Քանկոր" ԲԿ-ն` որպես Հայաստանի Ազգային Ինտերվենցիոն Սրտաբանության Ուսումնական Կենտրոն (Բազա), որը կհամակարգի Հայաստանի «Ինտերվենցիոն սրտաբանություն» մասնագիտությամբ ուսուցումը և սերտիֆիկացիան Եվրոպական դպրոցի ծրագրերով և համատեղ սերտիֆիկացիայով:

 

«Քանկոր» բժշկական կենտրոնն ընդգրկվել է նաև Եվրոպական «Ինտերվենցիոն սրտաբանություն» մասնագիտությամբ միջազգային ուսումնական կենտրոնների ռեեստրի մեջ և իրավունք է ձեռք բերել ուսուցանելու  օտարերկրյա դիմորդներին:

 

ԱՅՍՊԻՍՈՎ  ՍՏԵՂԾՎԵՑ ԻՆՏԵՐՎԵՆՑԻՈՆ ՍՐՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԲԱԶԱ  և  ՀԱՄԱԿԱՐԳ 

 

Ինտերվենցիոն սրտաբանության և էնդովասկուլյար վիրաբուժության հայկական ասոցիացիայի և «Քանկոր» բժշկական կենտրոնի Եվրոպական մասնագիտական համակարգին ինտեգրացման շնորհիվ  այսօր հնարավոր եղավ ստեղծել ինտերվենցիոն սրտաբանություն մասնագիտությամբ ուսումնական համակարգ, որի ազգային կոորդինատորն է հանդիսանում Շահեն Խաչատրյանը, որը կառուցված է  միջազգային ճանաչում ունեցող ուսումնական ծրագրերի վրա, ունի երկու տարի տևողություն, իսկ ավարտելուց և քննությունները հանձնելուց հետո – միջազգային մասնագիտական սերտիֆիկացիա ստանալու իրավունք:

 

Ներկայումս ինտերվենցիոն սրտաբանության ազգային ուսումնական բազան ընդգրկում է 11 ուսանող, որոնց անմիջական ուսուցումը կատարվում է 4 ուսուցիչների կողմից, որոնք իրենց սրտաբանի կրթությունը ստացել են Հայաստանում, բայց սերտիֆիկացված չեն:

 

Ինտերվենցիոն սրտաբանության ազգային ուսումնական բազայի ուսանողները և ուսուցիչները կառավարվում են 3 ուսումնական տնօրենների կողմից, որոնք իրենց կրթությունը և մասնագիտացումը ստացել են Եվրոպայում:

 

Ինտերվենցիոն սրտաբանության ազգային ուսումնական բազան կառավարում և վերահսկում է Ինտերվենցիոն Սրտաբանության Ազգային Ներկայացուցիչը և Կոորդինատորը ՝ Շահեն Խաչատրյանը:

 

Ինտերվենցիոն սրտաբանության ազգային ուսումնական բազան կատարում է ուսուցում Եվրոպայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի կողմից ընդունված և ճանաչված "Ինտերվենցիոն սրտաբանություն" մասնագիտության ուսումնական ծրագրով, որն ընդգրկում է

 

Գիտելիքների մոդուլը 

Պրակտիկ հմտություների մոդուլը

Պրոֆեսիոնալ զարգացման մոդուլը

2013թ. սեպտեմբերից արդեն սկսվել է ուսուցումը տեսական գիտելիքների մոդուլով: «Քանկոր» բժշկական կենտրոնի և Ասոցիացիայի համատեղ ուժերով արդեն պատրաստվել են սեմինարներ և դասախոսություններ, որոնք կսկսվեն արդեն նոյեմբեր ամսից:

http://learn.escardio.org/Default.aspx   

Մի քանի փաստ մեր մասին

21153

Այցելուներ

7536

Կորոնարոգրաֆիա

2886

Ստենտավորում

861

Վիրահատություն

 «ՔԱՆԿՈՐ» սիրտ-անոթային Բժշկական Կենտրոնը (2005թ. ստեղծված և 2012թ. վերանվանված «ԶԵՅԹՈՒՆ Սիրտ-Անոթ» ԲԿ-ն  է), սկսել է աշխատել 2012թ. ապրիլից: Այն գտնվում է Երևանի Քանաքեռ թաղամասում, բարեխառն կլիմայական և  էկոլոգիապես քիչ աղտոտված գոտում, մոտ է ուղևորատար երթուղիներին, ունի բավարար մակերեսով ավտոկայանատեղ:

 Այն տեղակայված է հիմնովին վերակառուցված, եռահարկ, ֆունկցիոնալ իմաստով հարմարավետ շենքում: Բժշկական  Կենտրոնը բաղկացած է սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդների բազմակողմանի  հետազոտման ու համալիր բուժման համար անհրաժեշտ, բժշկության ժամանակակից պահանջներին համապատասխանող  ստորաբաժանումներից` 

 «ՔԱՆԿՈՐ»  Բժշկական Կենտրոնում աշխատում են որակավորված բժիշկներ` սրտաբաններ, վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-  ռեանիմատոլոգներ, նյարդաբան, սոնոգրաֆիստ, անհրաժեշտության դեպքում հրավիրվում են համապատասխան  մասնագետ-կոնսուլտանտներ: Միջին բուժանձնակազմը համալրված է բանիմաց և հմուտ բուժքույրերով: 


ավելին

Հասցե՝  Հայաստան, 0052, Երևան, Ֆանարջյան փող., 55 շենք (վարչ. շրջան` Քանաքեռ-Զեյթուն)

Հեռ.` (+374 10) 20 24 49, ներքին համար՝ 327

ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ` (+374 10) 20 11 33, (+374 96) 20 11 33