"ԻՆՏԵՐՎԵՆՑԻՈՆԱԼ ՍՐՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ և ՆԵՐԱՆՈԹԱՅԻՆ ՌԱԴԻՈԼՈԳԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ"

newsImage

"ՔԱՆԿՈՐ" բժշկական կենտրոնի տնօրեն Շահեն Խաչատրյանի գլխավորությամբ հրավիրվել է էնդովասկուլյար ռադիոլոգների և ինտերվենցիոնալ սրտաբանների խմբի հավաք, որի արդյունքում որոշվել է հիմնել ինտերվենցիոնալ սրտաբանների և ներանոթային ռադիոլոգների ասոցիացիա: Ներկայացված կանոնադրության համաձայն 08.06.2012թ. ՀՀ Արդարադատության Նախարարության N03Ա262027 վկայականով ասոցիացիան գրանցվել է Պետական Ռեգիստրի կողմից "Ինրեվենցիոնալ սրտաբանության և ներանոթային ռադիոլոգիայի հայկական ասոցիացիա" հասարակական կազմակերպություն անվամբ:

2012թ. հուլիսի 7-ին "Քանկոր" բժշկական կենտրոնում տեղի ունեցավ ասոցիացիայի առաջին հիմնադիր ժողովը, որտեղ նախագահ Շ. Խաչատրյանն ասոցիացիայի անդամներին ներկայացրեց իրենց գործունեության նպատակը, ձևը, ծրագրերը և հետագա տարվող աշխատանքները:

Ասոցիացիայում ընդգրկված են Երևանի տարբեր հիվանդանոցների ինտերվենցիոնալ սրտաբաններ և ներանոթային ռադիոլոգներ: Ասոցիացիան ունի բժշկական խորհուրդ և երիտասարդ մասնագետների խումբ: Խորհուրդը կազմված է բոլոր հիվանդանոցների ներկայացուցիչ փորձառու մասնագետներից` ասոցիացիայի մասնագիտական հարցերով զբաղվելու նպատակով, իսկ երիտասարդ մասնագետների խումբը կազմված է տարբեր հիվանդանոցների երիտասարդ բժիշկներից, որոնց նախաձեռնությամբ 2 շաբաթը 1 անգամ կազմակերպվում է "ամսագրային ակումբ"` տարբեր հոդվածների, նորությունների, զեկույցների քննարկման համար: Խումբն ակտիվորեն մասնակցում է տարբեր կազմակերպչական աշխատանքներին: Խմբին կարող են անդամակցել բոլոր ցանկացողները:

Ասոցիացիան նոր կառույց է և այն նպատակ ունի իր գործունեությամբ նպաստել սիրտ-անոթային հիվանդությունների որակյալ բուժմանը և կազմակերպմանը:

Website: http://www.aicera.net

 E-mail: info@aicera.net

Մի քանի փաստ մեր մասին

21153

Այցելուներ

7536

Կորոնարոգրաֆիա

2886

Ստենտավորում

861

Վիրահատություն

 «ՔԱՆԿՈՐ» սիրտ-անոթային Բժշկական Կենտրոնը (2005թ. ստեղծված և 2012թ. վերանվանված «ԶԵՅԹՈՒՆ Սիրտ-Անոթ» ԲԿ-ն  է), սկսել է աշխատել 2012թ. ապրիլից: Այն գտնվում է Երևանի Քանաքեռ թաղամասում, բարեխառն կլիմայական և  էկոլոգիապես քիչ աղտոտված գոտում, մոտ է ուղևորատար երթուղիներին, ունի բավարար մակերեսով ավտոկայանատեղ:

 Այն տեղակայված է հիմնովին վերակառուցված, եռահարկ, ֆունկցիոնալ իմաստով հարմարավետ շենքում: Բժշկական  Կենտրոնը բաղկացած է սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդների բազմակողմանի  հետազոտման ու համալիր բուժման համար անհրաժեշտ, բժշկության ժամանակակից պահանջներին համապատասխանող  ստորաբաժանումներից` 

 «ՔԱՆԿՈՐ»  Բժշկական Կենտրոնում աշխատում են որակավորված բժիշկներ` սրտաբաններ, վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-  ռեանիմատոլոգներ, նյարդաբան, սոնոգրաֆիստ, անհրաժեշտության դեպքում հրավիրվում են համապատասխան  մասնագետ-կոնսուլտանտներ: Միջին բուժանձնակազմը համալրված է բանիմաց և հմուտ բուժքույրերով: 


ավելին

Հասցե՝  Հայաստան, 0052, Երևան, Ֆանարջյան փող., 55 շենք (վարչ. շրջան` Քանաքեռ-Զեյթուն)

Հեռ.` (+374 10) 20 24 49, ներքին համար՝ 327

ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ` (+374 10) 20 11 33, (+374 96) 20 11 33