ԿԱՅԱՑԱՎ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ 6-ՐԴ ՆԻՍՏ-ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

newsImage

2014 թ. մարտի 29-ին «Քանկոր» սիրտ-անոթային  բժշկական կենտրոնում տեղի ունեցավ «Ինտերվենցիոնալ սրտաբանության և ներանոթային վիրաբուժության հայկական ասոցիացիայի» 6-րդ նիստ-գիտաժողովը, որին ներկա էին ոչ միայն Ասոցիացիայի անդամները, այլև «Քանկոր» բժշկական կենտրոնի ինտերվենցիոնալ բժիշկներն ու բուժքույրերը և դեղագործական ընկերությունների ներկայացուցիչները:

Օրակարգում ներկայացված էին հետևյալ թեմաները.

1. «ԲԱՅԵՐ» դեղագործական ընկերության կողմից «XARELTO» հակամակարդիչ պրեպարատի ներկայացումը – զեկուցող՝ Արմեն Փիրուզյան

2. «Boston Scientific» ընկերության կողմից առաջարկվող «Promus Premier» ստենտի կարճ նկարագիրը – զեկուցող՝ «Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերության ներկայացուցիչ Վարտա Բաբալյան

3. «Ինտերվենցիոնալ սրտաբանության և ներանոթային վիրաբուժության հայկական ասոցիացիայի» ընթացիկ կազմակերպչական հարցերի քննարկում – զեկուցող՝ Շահեն Խաչատրյան

Նիստի ավարտին  Շ. Խաչատրյանն իր գոհունակությունը հայտնեց հետաքրքիր և բովանդակալից զեկույցների համար, որոնք մեծ հետաքրքրություն առաջացրին բժիշկների մոտ և բուռն քննարկման առիթ հանդիսացան:

Մի քանի փաստ մեր մասին

21153

Այցելուներ

7536

Կորոնարոգրաֆիա

2886

Ստենտավորում

861

Վիրահատություն

 «ՔԱՆԿՈՐ» սիրտ-անոթային Բժշկական Կենտրոնը (2005թ. ստեղծված և 2012թ. վերանվանված «ԶԵՅԹՈՒՆ Սիրտ-Անոթ» ԲԿ-ն  է), սկսել է աշխատել 2012թ. ապրիլից: Այն գտնվում է Երևանի Քանաքեռ թաղամասում, բարեխառն կլիմայական և  էկոլոգիապես քիչ աղտոտված գոտում, մոտ է ուղևորատար երթուղիներին, ունի բավարար մակերեսով ավտոկայանատեղ:

 Այն տեղակայված է հիմնովին վերակառուցված, եռահարկ, ֆունկցիոնալ իմաստով հարմարավետ շենքում: Բժշկական  Կենտրոնը բաղկացած է սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդների բազմակողմանի  հետազոտման ու համալիր բուժման համար անհրաժեշտ, բժշկության ժամանակակից պահանջներին համապատասխանող  ստորաբաժանումներից` 

 «ՔԱՆԿՈՐ»  Բժշկական Կենտրոնում աշխատում են որակավորված բժիշկներ` սրտաբաններ, վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-  ռեանիմատոլոգներ, նյարդաբան, սոնոգրաֆիստ, անհրաժեշտության դեպքում հրավիրվում են համապատասխան  մասնագետ-կոնսուլտանտներ: Միջին բուժանձնակազմը համալրված է բանիմաց և հմուտ բուժքույրերով: 


ավելին

Հասցե՝  Հայաստան, 0052, Երևան, Ֆանարջյան փող., 55 շենք (վարչ. շրջան` Քանաքեռ-Զեյթուն)

Հեռ.` (+374 10) 20 24 49, ներքին համար՝ 327

ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ` (+374 10) 20 11 33, (+374 96) 20 11 33